Այսօր բանը հասել է նրան, որ Սամվել Ալեքսանյանը պետք է զրկվի «Փակ շուկայի» սեփականությունից, որովհետև այդքանից հետո Երևանի քաղաքապետի գիտությամբ շարունակեց «Փակ շուկայի» փլուզման, ավերման աշխատանքները: Այս պահի դրությամբ խնդիրը ավագանու մեր խմբակցության կամ Երևանի ավագանու մակարդակով լուծվող հարց չէ, որովհետև Երևանի ավագանին չի կարող Սամվել Ալեքսանյանին սեփականության իրավունքից զրկելու որոշում կայացնել, բայց ես «Փրկենք Փակ շուկան» նախաձեռնության հետ միասին իմ պարտքն եմ համարում հանդես գալ պահանջով, որ Սամվել Ալեքսանյանը զրկվի «Փակ շուկայի» սեփականատիրոջ իրավունքից:
Ստյոպա Սաֆարյանի գրառումը
Ֆեյսբուք