«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի մեջ մտնող «Փակ շուկա» առեւտրի կենտրոնը նախօրեին փակվել է եւ բացվել երեկ։ Առեւտրի կենտրոն այցելած հաճախորդներին դիմավորել է «սանիտարական օր» գրառմամբ ցուցանակը։
Թե ինչ է նշանակում «սանիտարական օր», պարզել չհաջողվեց։ Այլ աղբյուրներից տեղեկացանք, որ «Փակ շուկայում» հաշվառում է իրականացվել պարզելու վաճառված ապրանքների քանակն ու ստացված հասույթի համապատասխանությունը։
Սովորաբար աշխարհում հայտնի բրենդների 24-ժամյա ռեժիմով աշխատող սուպերմարկետները նման «սանիտարական օր» հայտարարում են միայն բացառիկ դեպքերում, իսկ «Սիթիներում» դա սովորական բնույթ է կրում։ Եվ դա պայմանավորված է նրանով, որ ցանցի սեփականատերը՝ Սամվել Ալեքսանյանը, լուրջ մտավախություններ ունի, որ իրեն բոլորը ուզում են «քցել»։ Այդ իսկ պատճառով «Սիթիները» հաճախակի այսպիսի «սանիտարական օրեր են» ունենում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում