▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանը հիմա էլ անվճար վիրահատում է Մալաթիա-Սեբաստիայի բնակիչներին.«Ժողովուրդ»

«Մամուլը առիթ ունեցել է գրելու, որ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իր համայնքի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին անձնագրերով օրը մի քանի լավաշ է անվճար տրամադրում: Պարզվում է՝ բարեգործական այս ակցիան միակը չէ, որ «բիզնես չունեցող» (նա է այդպես հայտարարում) պատգամավորն իրականացնում է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ հիմա էլ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մալաթիա» բժշկական կենտրոնում սկսվել է անվճար վիրահատությունների շարք: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները կարող են անձնագրերով ներկայանալ հիվանդանոց և ճողվածքի անվճար վիրահատության ենթարկվել»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее