«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մամուլի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱԳՆ-ում լրջորեն քննարկվում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին Իրաքում ՀՀ դեսպան նշանակելու հարցը»։
«ՉԻ»- Հայաստանում մրցակցային հավասար դաշտ ապահովելու տեսանկյունից սա, իհարկե, ամենաարդյունավետ քայլն է, բայց կարող է արտաքին քաղաքականության բնագավառում խնդիրներ առաջացնել։ Չէ, Սամվել Ալեքսանյանն իհարկե փայլուն դիվանագետ է եւ շատ արագ կկարգավորի հայ-իրաքյան հարաբերությունները։ Մանավանդ որ այնտեղ արդեն տեւական ժամանակ է հայկական վիսկի են խմում (համենայն դեպս պրն Ալեքսանյանը նրանց տեղեկացրել է, որ դա վիսկի է)»։ Պրոբլեմը բոլորովին այլ է։ Բանն այն է, որ Իրաքն ու Իրանը հարեւան պետություններ են։ Եթե նկատեցիք, երկու երկրների անվանումների միջեւ ընդամենը մի տառի տարբերություն կա, իսկ ով՝ ով, բայց պրն Ալեքսանյանը գիտի, թե ինչպես կարելի է ընդամենը մի տառ փոխելով... Լավ, շատ չխորանանք։ Ավելի լավ է՝ պրն Ալեքսանյանին հաջողություններ մաղթենք դիվանագիտության ասպարեզում»։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում