Իշխանությունները որոշել են բանակցել Սամվել Ալեքսանյանի հետ` վերջինիս պատկանող «Երևան Սիթի» խանութների ցանցը ֆրանսիական «Կառֆուր» ընկերությանը վաճառելու հարցի կապակցությամբ: Այս մասին գրում է «Առաջին լրատվականը»:
Հիշեցնենք, որ «Կառֆուրն» իր մասնաճյուղը պետք է բացեր «Դալմա Գարդեն Մոլ» հիպերմարկետում, սակայն գործարքը չէր իրականացել:
Այժմ իշխանությունները որոշել են, որ խանութների ցանցը պետք է վաճառվի «Կառֆուր»-ին, որը ինքն է ներկրելու իր վաճառքի կետում իրացվող ապրանքը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ ընկերությունը սկսկի գտործել Հայաստանում: