▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանը Արթուր Ալեքսանյանին ամսական 5000 դոլար է խոստացել, որ հրաժարվի հավի բուդ ներկրելու մտքից.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վերջերս որոշել է բիզնեսով զբաղվել՝ հավի բուդ ներկրել։ Վերջինս հանդիպել է Սերժ Սարգսյանին իր մտադրությունների մասին պատմելու եւ «դաբրո» ստանալու համար։

«Սերժ Սարգսյանը մեկ «ֆուր» խմբաքանակի «դաբրո» է տվել։ Առաջին խմբաքանակը երկիր մտցնելու պես, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն առաջիններից է իմացել եւ հանդիպում կազմակերպել Արթուր Ալեքսանյանի հետ։ Հանդիպումը կայացել է շատ հարգալից եւ ջերմ մթնոլորտում։

Սամվել Ալեքսանյանն ասել է, որ շատ հարգում է սպորտսմենին, նրա վաստակը հայկական սպորտում, բայց հորդորել է թողնել բիզնեսով զբաղվելու մտադրությունը՝ առաջարկելով ամսական գումար։ Պայմանավորվել են, որ Հայաստանին օլիմպիական չեմպիոնն ամսական ստանա 5 հազար դոլար ու հրաժարվի հավի բուդ ներկրելու մտքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее