▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամարայում սափրագլուխների կողմից հայերին ահաբեկելու լուրերը չափազանցվա՞ծ են

«Արմնյուզ» լրատվական հեռուսաալիքի տեսանյութն  անդրադարձ է լրատվամիջոցներում տարածված  այն տեղեկությանը, թե Սամարայում սափրագլուխները ծեծում են հայերին: Սամարայի բնակիչ Դիանա Բեկնազարյանը Արմնյուզին ներկայացրել է իրականությունը: Մի քանի օր առաջ քաղաքում լուր է տարածվել, որ մի հայ բռնաբարել է 11 տարեկան ռուս աղջկա: Հետագայում դատաբժշկական փորձաքննության արդյունքում այդ լուրը հերքվել է: Սամարայում հայեր չեն տուժել, իրավիճակը հանգիստ է: Հերքվել է նաև լուրը, թե քաղաք են ժամանելու ազգայնականների խմբեր՝ հայերի հետ հաշվեհարդար տեսնելու համար:

Մանրամասները՝ «Արմնյուզ»-ի տեսանյութում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Բլոգ далее