«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրադարձությունների ընթացքը վկայում է, որ ինտիմ տեսագրությունների հետ կապված հայտնի սկանդալային պատմության ողջ «կուժն ու կուլան կոտրվելու է» ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի գլխին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ տեսանյութի մեջ առկա են կադրեր, որ Սահակյանը «սկայպով» կապվել է ինչ-որ մի ռուս աղջկա հետ: ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում մի կողմից խոստովանում են, որ Հ. Սահակյանն իրեն շատ սխալ է պահել, ինչի արդյունքում իրենց այսօր ոչ մի կերպ չի հաջողվում նրա «կեղտերը մաքրել», բայց միաժամանակ նշում են, որ Սահակյանի զրուցակից աղջիկը եթե 14 տարեկան եղած լիներ, ինչպես մատուցվում է, ըստ ամենայնի, ԱԱԾ-ի կողմից, Սահակյանը հաստատ կիմանար այդ մասին եւ կդադարեցներ շփումը: Բայց նա չի իմացել, որ զրուցում է 14 տարեկան դեռահասի հետ: Համենայնդեպս, Սահակյանը նման կերպ է բացատրել իր արարքը: «Ժողովուրդ»-ին արդեն մի քանի օր չի հաջողվում կապ հաստատել Սահակյանի հետ՝ տեղի ունեցածի իսկությունը պարզելու համար:
Ինչպես հայտնի է՝ այս պատմության հետ կապված շրջանառվում էր նաեւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի անունը: Սակայն նա «Ժողովուրդ»-ի հետ զրուցում կտրականապես հերքեց իր կապը տեսանյութերի այս պատմության հետ: «Ես անձամբ երբեք որեւէ սոցիալական ցանցում, դա լինի ֆեյսբուք, օդնոկլասսնիկ, թվիթեր, սկայպ, վոթսապ, վայբեր, առանց խտրականության, որեւէ սոցիալական ցանցում ո՛չ էջ եմ ունեցել ու կրկնում եմ՝ ո՛չ էլ կեղծ էջ եմ ունցել ու ըստ այդմ էլ որեւէ մեկի հետ որեւէ կապ չեմ ունեցել: Երկրորդն էլ՝ ես անձնապես որեւէ մեկի հետ ո՛չ վիրտուալ, ո՛չ էլ տեսակապ ու ո՛չ էլ նամակագրական կապ չեմ ունեցել, ես անձնապես որեւէ մեկի հետ կապի մեջ, տեսակապի մեջ, նամակագրական կապի մեջ չեմ եղել»,- հավաստիացրեց Շարմազանովը՝ հայտնելով, որ Տիգրան Առաքելյանն իրեն շանտաժ չի արել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում