Վրաստանում աղմուկ է բարձրացրել. Լրագրողները պարզել են, որ Սահակաշվիլին կառավարության հաշվին երիտասարդացել է:
«Գաղտնի» մակագրված փաստաթղթերից հայտնի է դարձել, որ Սահակաշվիլին 5993 ֆունտ ստեռլինգ է վճարել մի ամերիկյան դերասանուհու մերկ լուսանկարի համար, 6 668 լարի էլ վճարել է ամերիկյան գործարար Քրիստինա Բուսավային՝ «Ռեդիսոն» հյուրանոցում մնալու եւ նրա համար կոշիկներ գնելու նպատակով: Եվ այս ոչ բարեխիղճ ծախսումների գործով Վրաստանի գլխավոր դատախազությունը կարող է հարցաքննության կանչել Սահակաշվիլիին:
Փաստաթղթերի համաձայն Սահակաշվիլին Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում բոտեքսի երկու վիրահատության է ենթարկվել 2009 և 2011թթ.` բյուջեից ծախսելով մոտ 12 հազար դոլար: