НТВ հեռուստաընկերությամբ շուտով կմեկնարկի «Ты – супер!» հեռուստաշոուն, որին կմասնակցեն նաև երկու հայազգի մասնակիցներ՝ Սաբինա Մանվելյանը և Անգելինա Պապիկյանը, որոնք ընտրվել են ՆՏՎ-ի նախնական քասթինգների ընթացքում: НТВ-ի «Ты — супер!» նախագիծը ինքնադրսևորվելու հնարավորություն է տալիս տաղանդավոր երեխաներին. Շոուին կարող են մասնակցել մանկատների, ինտերնատների սաներն ու որդեգրած երեխաները:
Նախագծի շրջանակում մասնակիցների հետ կաշխատեն պրոֆեսիոնալ մանկավարժներն ու երաժշտական պրոդյուսերը, ամբողջ շոուի ընթացքում երեխաները կկարողանան շարունակել ուսուցումը դպրոցական ծրագրով:
«Ты — супер!» մրցույթն իրագործվում է Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: ԱՊՀ և Բալթյան տարածքի երաժշտական տաղանդները կժամանեն 9 երկրից, որոնց թվում են նաև Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղըզստանը ևԷստոնիան: Նախագծի հաղորդավարը կլինի Վադիմ Տակմենյովը:
«Ты-супер!» մրցույթի պրեմիերան նախատեսված է փետրվարի 18-ին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում