Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Շաբաթ օրը Հայաստանում մի բացառիկ բան տեղի ունեցավ, որի մասին չպատմեց ոչ մի մամուլ: Այս օրը, Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի Թեմի կազմակերպությամբ հազարավոր հայ Քրիստոնյա մարդիկ առավոտվա ցրտին ոտքի ելան ու 7 կիլոմետրանոց Խաչերթով քաղաքում վկայեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Խաչերթը շատ կարևոր բան էր Քրիստոնյաների հոգևոր կյանքում: Այն միասնական աղոթք է ընթացքի մեջ: Փառք Աստծու այդ բոլոր մարդկանց համար: Փառք Աստծու, որ մեր ազգում մարդիկ արթնանում են հանուն Քրիստոսի: Եթե մեազնից ավելի շատ մարդիկ բռնեն ապաշխարության ուղին, ուրեմն մենք ճիշտ ճանապարհի վրա ենք և ուրեմն մենք մեր այս տառապանքից ճիշտ դասեր ենք քաղում Քրիստոսով ապաքինվելու համար:
- Ահա մի դրվագ Գյումրու անցյալ Շաբաթ օրվա բազմամարդ Խաչերթից: