▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա կլինի ՀՀ երբևէ ներգրաված ամենաթանկ ու ամենածանր վարկերից մեկը. «ՀԺ»


«ՀՀ ֆինանսական համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ ՀՀ կառավարաթյունը կարող է հրաժարվել Եվրոբոնդերի միջոցով արտաքին պարտք ներգրավելու մտադրությունից: Այդ պարտքը կարող է չափազանց թանկ լինել:


Նախանցած շաբաթ ՀՀ կառավարությունը որոշեց՝ սկսել Եվրոբոնդերի վաճառքի միջոցով արտաքին աղբյուրներից վաղ ներգրավելու գործընթացը: Այդ նպատակով կառավարությունն ընտրեց այն ընկերությունները, որոնք կկազմակերպեն այդ գործընթացը: Սակայն այդ օրերին աշխարհահռչակ վարկանիշային կազմակերուությունները նվազեցրեցին Հայաստանի վարկանիշը, ինչը ուղղակիորեն ենթադրում է, որ Եվրոբոնդերի միջոցով ներգրավվելիք պարտքի տոկոսադրույքը կտրուկ կբարձրանա:

 

Եվրոբոնդերի միջոցով Հայաստանը 2013 թվականին արդեն ներգրավել է 700 միլիոն դոլար 6.25 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որի դիմաց 2020 թվականին պետք է վերադարձնենք շուրջ մեկ միլիարդ դոլար: Դա արդեն իսկ բավականին ծանր պարտք է: Այս անգամ չի բացառվում տոկոսադրույքը հասնի տարեկան մինչև 9 տոկոսի: Դա կլինի Հայաստանի երբևէ ներգրաված ամենաթանկ ու ամենածանր վարկերից մեկը: Մյուս կողմից մեր աղբյուրները չեն բացառում, որ նույնիսկ այս պայմաններով ՀՀ կառավարությունը կարող է գնալ նման պարտք վերցնելու, քանի որ արտաքին պարտքի այլ աղբյուրները Հայաստանի համար կարող են իսպառ «ցամաքել»»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее