▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա իմ ամենակարևոր այցելությունն է, Ծիծեռնակաբերդ եմ գնալու.Հայաստանում է կարատեի աշխարհահռչակ վարպետը

Ճապոնական կարատեի ասոցացիայի հրավերով Հայաստանում  է կարատեի աշխարհահռչակ վարպետ Մասաո Կավասոն, ով բացի սեմինարի մասնակցելուց կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:

«Սա իմ 10-րդ, բայց ամենակարևոր այցելությունն է, Ծիծեռնակաբերդ եմ գնալու: Ցավոք, կատարվածի մասին շատ տեղեկություն չունեմ, բայց հուսով եմ, որ այլևս երբեք ցեղասպանություն չի լինի»,-խուսափելով քաղաքական հարցերից՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մասաո Կավասոն:

Նա ցավով է նշում՝ այդպես էլ հայերեն բառեր չսովորեց, դժվարանում է: Հետաքրքրված է Արարատով.ամեն այցի ժամանակ ցանկանում է նկարել:

Մասաո Կավասոն ծնվել է 1945 թվականին Ճապոնիայում: Սկզբում զբաղվել է ձյուդոյով, սակայն 15 տարեկանում, երբ տեսնում է դրսում  ներկայացվող կարատեի ցուցադրական ելույթները, որոշում է հմտանալ հենց կարատե մարզաձևում:

Նա պարապում է շաբաթը 6 օր: 

Անի Կարապետյան

Ճապոնական կարատեի ասոցացիայի հրավերով Հայաստանում  է սենսեյ Մասաո Կավասոն, ով բացի սեմինարի ամսնակցելուց կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:
-Սա իմ 10-րդ, բայց ամենակարևոր այցելությունն է, Ծիծեռնակաբերդ եմ գնալու: Ցավոք, կատարվածի ամսին շատ տեղեկություն չունեմ, բայց հուսով եմ, որ այլևս երբեք ցեղասպանություն չի լինի,-խուսափելով քաղաքական հարցերից՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մասաո Կավասոն, ով կարծում է, որ սպորտը միացնում է բոլորին ու պետք է առաջ նայել:
Նա ցավով է նշում՝ այդպես էլ հայերեն բառեր չսովորեց, դժվարանում է: Հետաքրքրված է Արարատով.ամեն այցի ժամանակ ցանկանում է նկարել:
Մասաո Կավասոն ծնվել է 1945 թվականին Ճապոնիայում: Սկզբում զբաղվել է ձյուդոյով, սակայն 15 տարեկանում, երբ տեսնում է դրսում  ներկայացվող կարատեի ցուցադրական ելությթները, որոշում է հմտանալ հենց կարատե մարզաձևում:
Նա պարապում է շաբաթը 6 օր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее