▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա ավտորիտար կառավարողի տիպիկ վարք է, երբ ղեկավարը թքած ունի սեփական ժողովրդի կարծիքի վրա

Ադամյան փողոցում` ՀՀԿ գրասենյակի դիմաց շարունակվում է Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության դեմ բողոքի ակցիան:Քաղաքացիական ակտիվիստ Ծովինար Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է , որ ՀՀ նախագահը առանց հանրային քննարկման նման փաստաթուղթ ստորագրելու իրավունք չուներ.

«Սա ավտորիտար կառավարողի տիպիկ վարք է, երբ ղեկավարը  թքած ունի  սեփական ժողովրդի կարծիքի վրա: Խնդիրը նրանում է, որ մենք ՌԴ -ին դեմ դուրս գալու կարիք չունենք: Մենք մեր արժանապատիվ կեցվածքով պետք է ստիպենք, որ մեզ հարգեն, ռազմավարական դաշնակցությունը պետք է հասցնել հավասար մակարդակի, այլ ոչ թե թույլ տալ ՌԴ-ին, պատկերացում ստեղծել, թե Հայաստանն առանց Ռուսաստանի չի կարող գոյատեևել, իսկ իրենք Հայաստանում իբր բարեգործություն են անում ..... Իրականում ինչպես ուզում վարվում են մեզ հետ,  մեկ սմերչ են  վաճառում ադրբեջանին , մեկ գազն են  թանկեցնում..... » ,- նշել է Ծովինար Նազարյանը: 

Ակտիվսիտը   զուգահեռներ տանելով ՌԴ -ի և Երամիության միջև նշեց.

«Իմ համար սարսափելի է պատկերացնել, թե մենք ոնց ենք Ռուսաստանի հետ նույն համակարգում ապրելու:  ԵՄ կառույցներն էլ մի բարի պտուղ չեն, բայց նրանց գոնե հնարավոր է  քննադատել,  ինչ -որ հարց քննարկել,  իսկ ՌԴ- ի դեպքում դա բացառվում է, ինչը արդեն իսկ ցույց է տալիս Պուտինի վերաբերմունքը»,- շեշտել է Ծովինար Նազարյանը՝ նշելով, որ ԵՄ հարաբերությունները կառուցելու  համար 4 տարի շարունակ գումար է ծախսվել, ինչը նույնպես մեկ որոշմամբ չի կարելի ջուրը գցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее