ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը, այն հարցին, թե արդյոք նրա որդին կառաջադրվի 2013թ. նախագահի ընտրություններում, պատասխանեց. «Ամեն ինչ նորմալ է»:
Ի՞նչ նկատի ունեք` կառաջադրվի՞ նա՝ հարցին նա բառացիորեն ասաց: «Նկատի ունեի` ոչ, կասեի, որ ցանկացած մարդ իրեն հասանելիք աշխատանքը թող անի մեր երկրի համար եւ ամեն ինչ լավ է լինելու: Խնդրում եմ առաջադրվելու մասին հարցն ինձ մի տվեք, այսօր մինչեւ օրվա վերջ կիմանաք` կառաջադրվի, թե ոչ: Խնդրում եմ ուրիշներին հարց տվեք»- ասել է նա «Ա1+»-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Ռոզա Ծառուկյանը Գյումրիում հայտարարել է, որ իր որդին 100 տոկոսով կառաջադրվի:
Իսկ ավելի վաղ էլ հայտարարել էր, թե չի ցանկանում, որ իր որդին առաջադրվի առաջիկա ընտրություններիում: