▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսները ոչ մի երկրում չէին համարձակվի այսպիսի խայտառակ վարքագիծ դրսեւորել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը զրուցել է ՀՀՇ վարչության նախկին անդամ Երջանիկ Աբգարյանի հետ։

 Պարո՛ն Աբգարյան, Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումը նոր բողոքի ալիք է բարձրացրել։ ՀԷՑ-ը փաստացի տարիներով զբաղվել է Հայաստանի էներգահամակարգի թալանով՝ կուտակելով մոտ քառորդ միլիարդ դոլարի պարտք: Փորձագետները նշում են, որ ռուսական պետական ընկերությունը պետք է հատուցի իր դուստր ձեռնարկության գործած սխալների կամ հանցագործության համար, կամ՝ «գույք պարտքի դիմաց», այն է. գույքը եւ ակտիվները հետ հանձնի Հայաստանի Կառավարությանը։ Կիսո՞ւմ եք այս տեսակետը եւ որքանո՞վ է այն իրատեսական։

-Միջազգային տարաբնույթ հարաբերություններում ես երբեւէ լկտիության ու լպիրշության այսպիսի խայտառակ դեպքի որեւէ հիշատակման չեմ հանդիպել: Սա իսկական լրբի շառ է: Ռուսները ոչ մի երկրում չէին համարձակվի այսպիսի խայտառակ վարքագիծ դրսեւորել:

Հայերն այդպես էլ չեն ուզում հասկանալ, որ իրենց նկատմամբ ռուսների այսպիսի վարվեցողությունը պայմանավորված է նրանց կողմից Հայաստանի քաղաքական սուբյեկտ հանդիսանալու եւ իրենց՝ հայերի քաղաքական ու քաղաքացիական հավակնություններ ունենալու լրջությունը չընկալելուց: Ռուսների համար այն առաջնահերթորեն կամազուրկ, վախկոտ, անպատվախնդիր, շահամոլ, խորամանկ, արագ ու հեշտ ձուլվող մարդկային անվտանգ նյութ ու ռեսուրս է: Ռուսների կողմից այսպիսի գնահատականի եւ դրանից բխող վերաբերմունքի արժանանալը հիմնավորապես մեր՝ հայերիս կողմից ավանդական «ազգային անվտանգության» կեղծ ու պատիր վարդապետությանը կառչած մնալու, սեփական ազգային շահերն անտեսելու եւ  ռուսների առջեւ ստրկամտության ու շնային հավատարմության մշտական դրսեւորումների արդյունքն է:

Հենց սա էլ այսօր շարունակվում է կոչվել «եղբայրական բարեկամություն»: Պատկերացնո՞ւմ եք, թե ռուսները ինչի՛ տեղ են դրել «խորամանկ» հայերին՝ իրենց թույլ  տալով նախ անթաքույց թալանել դոլարի հարյուրավոր միլիոններ, ապա լպիրշաբար պահանջել, որ այդ թալանը ձեւակերպվի որպես Հայաստանի «պարտք» եւ, վերջապես, լկտիորեն առաջարկել էլեկտրաէներգիայի գների կտրուկ բարձրացման միջոցով ու ժողովրդի փողերով մարել այդ «պարտքը»:

Սա որոշակիորեն առնչվում է  90-ակաների վերջին Քոչարյանի ձեռքով հայկական եւ ռուսական ինչ-ինչ ընկերությունների փոխադարձ պարտավորությունների զեղծարարական ձեւակերպմանը՝ որպես Ռուսաստանի հանդեպ Հայաստանի 100 մլն դոլարի հասնող «պետական պարտք», որի հիման վրա էլ սկսվեց Հայաստանի արագացված գաղութացումը:

Հանցագործության կոծկման կամ հարցերի «լուծման» ռուսական այս «տրամաբանության» ոլորտում եմ տեսնում նաեւ ռուս զինվորականների եւ դիվանագետների շրջանակներում նացիստական մոլագար վարքագծի առկայծումների եւ Հայաստանում ռուսական իրավապահների անօրինական առկայության եւ գործունեության բացատրությունը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժամանակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее