▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուսները ցույց տվեցին, որ Пашинян доигрался». Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ալենն ասում ա (ոչ բառացի, բայց էս)՝ դե թող Ռուսաստանի իշխանավորները մի բան անելուց երկու անգամ մտածեն, նոր անեն նման ծրագրեր՝ նկատի ունենալով իրենց առաջին ալիքով երեկ չէ առաջին օրը հեռարձակված հաղորդումը՝ նվիրված Փաշինյանին: Ասում է՝ ՀՀ ում հակառակ էֆեկտն ա ունենում:
Չեմ համաձայնի, գոնե իմ մասով, մնացած ժողովրդի մասով էլ կասկածներ ունեմ:
Բացատրեմ հատուկ իշխանավորների համար, եթե չեն հասկացել, թե ինչ ազդեցություն ունեցավ այդ հաղորդումը: Այդտեղ մենք ոչ մի նոր բան, իհարկե, չլսեցինք․ մենք դա էլ ու դրանից շատ ավելի շատ ու ավելի հավաստի ինֆորմացիա գիտենք, մեր վերլուծաբաններն էլ շատ ավելի լավ են վերլուծել այն, ինչ նրանք փորձում էին անել: Բայց դա չէր կարևորը։
Կարևորը, իմ կարծիքով, այն էր, որ ռուսները ցույց տվեցին, որ էլ ձեր Փաշինյանի հետ չեն պատրաստվում շարունակել աշխատել, ասին՝ հասել եք, վերջ, Пашинян доигрался։ Էս մասով, կարծում եմ, էֆեկտը կա։
Մյուս կարևորն այն էր, որ նրանք հստակ տարանջատեցին Փաշինյանին Հայաստանից ու ժողովրդից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее