▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանի անազնիվ խաղերը Ղարաբաղի և Հայաստանի թիկունքում

Դեռևս իր նախագահության շրջանում Դմիտրի Մեդվեդևն արդեն ,,լուծել,, էր Ղարաբաղի հարցը՝ հավաստիացնելով Իլհամ Ալիևին, որ Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ Ղարաբաղն ունենա ինքնիշխանություն՝ դուրս Ադրբեջանի կազմից: Հենց այս խոստումն էլ Ադրբեջանին մերձեցրել էր Ռուսաստանին: Հիշենք վերջին երկու տարվա Ռուսաստան-Ադրբեջան շփումներն ու համատեղ-գործընկերային կապերը, այն շրջադարձը, որը տեղի ունեցավ այս երկու երկրի հարաբերություններում: Ռուսաստանի որոշ քաղաքական շրջանակներում և մասնավորաբար պետդումայում վաղուց էին խոսում Մեդվեդև-Ալիև պայմանավորվածությունների մասին: Ստանձնելով իշխանությունը, Պուտինը, ըստ ամենայնի, շարունակեց Մեդվեդևի քաղաքականությունը: Ավելի ճիշտ, Մեդվեդևն էր իրականացնում պուտինյան ծրագիրը: Այնպես որ, Ադրբեջանին զենք վաճառելը մտնում է այդ ծրագրի մեջ և մեկ անգամ ևս հաստատում է, որ Ռուսաստանի վարում է աղվեսային քաղաքականություն՝ հանդիսանալով տարածաշրջանում Հայաստանի թիվ մեկ թշնամին: Սա, խնդրում եմ, չընդունել սոսկ որպես հուզական պոռթկում: Վերջին տարիներին արձանագրված Ռուսաստանի հակահայկական քայլերը, տարբեր միջազգային ատյաններում ոչ հայանպաստ դիրքորոշումները վկայում են այն մասին, որ Ռուսաստանը հետևողականորեն մղվում է դեպի Հայաստանի թուլացումն ու ստրկացումը՝ շահարկելով ղարաբաղյան խաղաթուղթը: Ավելին, Ռուսաստանի գերխնդիրն է Հայաստանի հայաթափման միջոցով հասնել տարածքում իր հզոր ռազմաբազայի ձևավորմանը, Ադրբեջանի հետ սիրախաղերին, որոնք էլ հնարավորություն կտան Կրեմլին Իրանի և Թուրքիայի հարևանությամբ ստեղծել բուֆերային գոտի և խաղալ երկակի խաղ՝ այսպիսով խաթարելով Ադրբեջան-Թուրքիա հզոր ալյանսի ձևավորումը: Սիրախաղեր տալով Ադրբեջանի հետ և լուծելով իր համար կենսական խնդիրներ, Ռուսաստանը ձգտում է ստանձնել Արևելքի ոստիկանի դերը, ինչին Հայաստանը միշտ կարող է խոչընդոտ լինել՝ ունենալով հզոր Սփյուռք...

 

Լևոն Մութաֆյանի  գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее