Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության վերաբերյալ դերասան Հովհաննես Ազոյանը կարծում է, որ անխուսափելի քայլն արված է և այլևս ուշ է հետքայլի համար: Նրա համոզմամբ, այդ մասին պետք էր մտածել նախորդ տարվա սեպտեմբերի 23-ին, երբ Հայաստանը պատրաստակամություն էր հայտնում միանալ ԵՏՄ-ին:
«Հիմա արդեն ուշ է, ունենք այն ինչ ունենք: Մեր երկիրը այդքան ռեսուրս չունի, և ժողովուրդը պատրաստ չէ դեմ գնալ, ցավոք: Բայց ես կարծում եմ՝ Ռուսաստանը ծակ նավ է, իսկ մենք հիմա այդ ծակ նավի մեջ ենք: Չգիտեմ ես լավ բան չեմ սպասում»,- «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է նա:
Իսկ հարցին, թե եթե գտնում է, որ կանխարգելիչ միջոցառումների մասին պետք էր ավելի շուտ մտածել, ուրեմն ինչու դա տեղի չունեցավ, դերասանը պատասխանել է. «Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի քաղաքական դաշտում կարծում եմ մեծ է, իսկ քաղաքական ուժերից ոչ մեկը չփորձեց դեմ գնալ այդ ռուսական ազդեցությանը: Կարծում եմ՝ դա էր պատճառը: Եթե ուզում ես խաղացող լինել քաղաքական դաշտում, ապա ռուսական ազդեցությանը դեմ չպետք է գնաս: Երևի, այս սկզբունքը օգտագործեցին բոլոր քաղաքական ուժերը, դրա համար հիմա ունենք այն, ինչ ունենք»:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր
«Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում