▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը 2 նոր ռազմակայան է տեղակայել

Սիրիայի շուրջ վերջին զարգացումները կապված են Ռուսաստանի ներգրավվածության հետ.այսինքն`միջազգային ասպարեզում նոր իրավիճակ է ստեղծվում: Այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Հայկ Քոչարյանը.

«Ռուսաստանը բազմիցս է ասել, որ իր ազգային շահերը վտանգված տեսնելու դեպքում ընդունակ է կտրուկ գործողությունների: Սիրիայի տարածքում արդեն մոտ 30 ռուսական կործանիչներ են հայտնվել, Լաթաքիայի տարածքում 2 նոր ռազմակայան է տեղակայվել: Առաջիկայում Օբամա-Պուտին հանդիպում է տեղի ունենալու, քանի որ ԱՄՆ-ն ցանկանում է իմանալ, թե ռուսներն ինչ են ուզում Մերձավոր Արևելքում,  որովհետև չեն կարող թողնել, որ Ռուսաստանը շատ ակտիվանա, բայց չեն էլ կարող դիմակայել»,-ասաց արաբագետը:

Հայկ Քոչարյանն անդրադարձավ նաև սիրիահայերի խնդրին.

«Հալեպում կիսաշրջափակված վիճակ է, ջուր չկա»,-նշեց նա:

Անի Կարապետյան

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее