▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական պատվիրակությունը դժգոհ է հեռացել Հայաստանից. պատճառները հայտնի են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՏՄ նիստին Երեւան ժամանած ռուսական պատվիրակությունն առանձնապես գոհ չի հեռացել Հայաստանից։

Պատճառը, ի շարս այլ հարցերի, նաեւ ապրանքաշրջանառությանը վերաբերող թվային տարբերություններն էին, որ առկա էին Կարեն Կարապետյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի վիճակագրական տվյալների միջեւ։ Չնայած կառավարության մեր աղբյուրները վստահ պնդում էին, որ Կարապետյանի թվերն են իրականություն։

«Ուշադրություն դարձրեք՝ այն ժամանակ, երբ «Մուլտի գրանդում» ընթանում էր ԵՏՄ նիստը, նույն պահին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում 190 մլն․ դոլարի ներդրումային հուշագիր էր ստորագրվում՝ ԱՄՆ դեսպան Միլզի քավորությամբ»,- ասացին մեզ՝ ակնարկելով, որ դժգոհության պատճառներից մեկն էլ դա է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее