▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական լրատվամիջոցները հիշեցնում են Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի դեպքերի մասին

Ռուսական լրատվամիջոցներն ու հատկապես հեռուստատեսությունը մահափորձի լուսաբանման շատ տարօրինակ տակտիկա են ընտրել... Հիշեցնում են Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի դեպքերի մասին, նշում, թե Հայաստանում երկարատև քաղաքական անկայունություն է տիրում, ցանկացած ընտրություն անցնում է արտակարգ դեպքերի ու ճգնաժամերի պայմաններում: Բանից անտեղյակ լսարանի, այսինքն` ռուսաստանյան հասարակության մեծամասնության համար ստեղծվում է վայրենի բարքերով, կյանքի համար վտանգավոր, միջինասիական երկրի կերպար... Այս դեպքում կամ չեմ հավատում ռուսական լրագրության պրոֆեսիոնալիզմին, որի մասին մերոնք սիրում են դիֆերամբներ հնչեցնել, կամ էլ ուղղորդված լրատվական քաղաքականություն եմ տեսնում, որն ամբողջությամբ տեղավորվում է վայրենի կովկասյան տարածաշրջանի մասին կրեմլյան միֆի տրամաբանության մեջ...

 

Դավիթ Սարգսյանի  ֆեյսբուքյան գրառումը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее