Ռուսաստանի իշխանություններն արևմտյան գործընկերներին անընդհատ հավաստիացնում են, որ հավակնություններ չունեն Ուկրաինայի Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների նկատմամբ: Ղրիմի դեպքերից հետո ոմանք թերահավատորեն են մոտենում այս հավաստիացումներին:
Թերահավատության որոշակի հիմքեր ստեղծում է նաև Կրեմլի կողմից վերահսկվող ընդդիմության վարքագիծը:
Ուկրաինայի նախագահական ընտրությունների օրը, Վլադիմիր Ժիրինովսկու կուսակցությունը հայտարարեց, թե Մոսկվայում բացում է Դոնեցկի ու Լուգանսկի դեսպանատներ: Այսօր արդեն կոմկուսի ղեկավար Գենադի Զյուգանովը հայտարարել է, որ խորհրդարանում նախաձեռնելու են այդ երկու «հանրապետությունների» ճանաչման գործընթացը:
Իհարկե, պաշտոնական Մոսկվան իրեն հեռու կպահի այդ նախաձեռնություններից, սակայն դրանք, անշուշտ, որպես հաղթաթուղթ, կօգտագործի ուկրաինական ճգնաժամի շուրջ վարվող միջազգային բանակցություններում: