▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսահայ օլիգարխիան մերժել է Արթուր Վանեցյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը ամանորյա տոներից հետո գտնվում է արտերկրում: 

Մեր տեղեկություններով՝ ռուսահայ օլիգարխիայի ներկայացուցիչները այնքան էլ հակված չեն ֆինանսավորել Վանեցյանի քաղաքական ծրագրերի իրականացումը՝ համարելով, որ նա ինքն էլ պակաս ֆինանսական ռեսուրսների չի տիրապետում, և բացի դրանից՝ վախենում են, որ դրանով կարող են փչացնել իրենց հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ: Բոլոր նրանք, ովքեր ինչ-որ հույսեր են կապել ռուսահայ օլիգարխիայի աջակցության հետ, հետագայում համոզվել են, որ դա ձախողման տանող ամենակարճ և ամենահուսալի ճանապարհն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее