▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռումբի կեղծ ահազանգի համար կասկածվում է տրանսպորտի նախարարության աշխատակիցը. «ՀԺ»

«Երեկ առավոտյան 10։26 ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական  տեխնոլոգիաների  նախարարության  շենքում  ռումբ կա տեղադրված։ Նախարարության ողջ աշխատակազմը  տարհանվել է շենքից։ Որոնողական աշխատանքների արդյունքում շենքում ռումբ չի հայտնաբերվել, և նախարարության աշխատակիցները  վերադարձել են իրենց  աշխատատեղերը։ 

 

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ռումբ տեղադրելու վերաբերյալ կեղծ ահազանգի գործով արդեն իսկ կասկածյալ կա։ Վերջինս, որոշ տեղեկությունների համաձայն՝ նախարարության աշխատակից է։  ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի  և լրատվության  վարչությունից թերթի հարցին ի պատասխան ասել են,  որ լրացուցիչ տեղեկություններ  կտրամադրեն ավելի ուշ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее