▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Սասունցին հայրիկ է դարձել

Հունվարի 29-ին  լույս աշխարհ է եկել  Ռուբեն Սասունցու  առաջնեկը`  Արեգը: Երգչի կինը` Վանուհին, ծննդաբերել է կեսարյան հատման միջոցով:  

«Շատ սիրուն տղա է: Քաշը 3կգ 300 գրամ է, իսկ հասակը` 54 սմ: Բավական բարձրահասակ է: Երբ հոնքերը կիտում, մռութները հավաքում է, միանգամից երեւում է, որ ծուռ սասունցի է», - բրավո.am-ին ասել է Ռուբենը: 

Երգիչը  նշել է, որ հոգատար հայրիկ է.«Գիշերները հաճախ ես եմ օրորում, որ քնի, զգուշությամբ ծածկում եմ. չեմ ուզում անհանգստացնել կնոջս:  Օգնում եմ երեխայի խնամքի հարցում»: 

Ռուբեն Սասունցին ասել է, թե Արեգի ծննդից հետո շատ բան է փոխվել իր կյանքում. «Զգացողություններս բառերով նկարագրել անհնար է. ուր գնում եմ, ուշք ու միտքս ինքն է, րոպեներն եմ հաշվում, թե երբ պետք է տուն գնամ ու գրկեմ տղայիս»:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее