▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Ջաղինյանի ախորժակն ու նրա հրամանը կատարող կացինները. «Այս սարն ի՞մն է, այս ծառն ի՞մն է»

Արման Մուշեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուբեն Ջաղինյանի «Այս սարն իմն է, այս ծառն իմն է» հրամանը կատարող կացինները չթույլատրեցին կայանել Շարմի դիմաց: Նարեկացի կենտրոն էի եկել և կենտրոնին մոտ կայանելու տեղ չկար, իսկ միակ տեղը նախարարությունների շենքի դիմացն էր: Մի քանի անգամ պտույտ կատարելուց հետո փորձեցի կայանել Շարմի դիմաց, բացատրելով, թե ինչ խնդիր ունեմ և ինչու հեռու չեմ կարող կայանել: Ինձ ասացին, որ դա Մշակույթի նախարարության տարածքն է և նախարարի հրամանով չի թույլատրվում: Ես նկարեցի տարածքը, որտեղ նախարարության նշանը բացակայում է և պահանջեցի փաստաթուղթ ներկայացնել, հրամանը նախարարի:

Դրանից հետո նրանք խոստովանեցին, որ փաստաթուղթ չկա և նրանք կատարում են Ռուբեն Ջաղինյանի հրամանը: Ի՞նչ է ստացվում, որ ինձ թույլատրեցին ավտոմեքենայով ԱԺ տարածք մուտք գործել, կայանատեղ չլինելու դեպքում, ինձ թույլատրում են Օպերայի բակում կայանել, բայց Ռուբեն Ջաղինյանի հրամանը կատարող կացինները չթույլատրեցին կայանել Շարմի դիմաց: Իհարկե ես, ի վերջո, կայանելու տեղ գտա, բայց դա մեծ ջանքեր պահանջեց»:

 

Ավելի ուշ Արման Մուշեղյանը նաև գրելով, որ Շարմի մոտ իր հետ կատարվածի մասին կուզենար լսել Երևանի քաղաքապետարանի և ՃՈ կարծիքն, նաև նշել է հետևյալը.

Այսօր, երբ Շարմի դիմացի մայթն էի հեռախոսով նկարում, տարածքը վերահսկողը ինձ հարցնում է.
- Ակտիվի՞ստ ես:
Ծիծաղս եկավ: Նա այնպես հարցրեց, կարծես իրավապահի հարց տար: Ես էլ ասացի, որ ոչ, որ շարքային քաղաքացի եմ և ուզում եմ պարզել, թե այդ ինչու ես չեմ կարող այդտեղ կայանել, երբ չկա այլ տեղ կայանելու և ես, ով ունի տեղաշարժման խնդիր, պետք է այս ազատ տեղում կայանելու փոխարեն կայանի այնպիսի տեղում, որտեղ կայանելը ինձ համար լրացուցիչ խնդիրներ կարող է ստեղծել:
Ինձ ՃՈ-ից նամակներ էին եկել, երբ արգելված տեղում էի կայանել ու տեսախցիկները ֆիքսել էին: Բայց երբ ես պատասխան նամակում նշեցի, թե ինչու եմ կայանել այդտեղ և որ ես տեղաշարժման խնդիր ունեմ, այդ արձանագրությունները բեկանեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее