▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Հայրապետյանի փոխհարաբերությունները Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Բեգլարյանի հետ շատ լարված են. «Ժողովուրդ»

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի փոխհարաբերությունները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ շատ լարված են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք միմյանց տեսնելիս անգամ չեն բարևում: Սակայն, Ռ. Հայրապետյանը «Ժողովուրդի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը որևէ խնդիր չունի Հ. Աբրահամյանի հետ. «Ես ձեզ ասեմ, նախ՝ Հովիկ Աբրահամյանն իմ կուսակցական գործընկերն է, իմ կուսակցության նախագահի տեղակալն է: Իմ երկրի վարչապետն է ու իշխող կուսակցության ներկայացուցիչն է, որի անդամ եմ ես»:

 

Իսկ ինչ վերաբերում Է Գ. Բեգլարյանին. «Ես կարող եմ, որպես մարդ, լինեն մարդիկ, որոնց հետ որևէ հարաբերություն չունենամ: Այո, Բեգլարյան Գագիկի մասին է խոսքը»,– ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ ինքը հեռացել է քաղաքականությունից ու չի վերադառնա: «Ես կարծում եմ, որ շատ նախարարներ էլ կան, ովքեր մի օր կհասկանան, որ իրենք երկրի համար խայտառակություն են»,- ամփոփեց իր խոսքը Ռուբեն Հայրապետյանը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее