top-news.am-ը գրել է. այս տարի խախտելով ավանդույթը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը լրագրողներին է տրամադրել մարզիկների ցանկ, առաջարկելով նրանցից ընտրել տարվա տասը լավագույն մարզիկին: Ընդ որում, հատուկ շեշտվել է, որ ցանկից դուրս մարզիկների անուններ չեն ընդունվելու: Ամենատարօրինակն այն է, որ ցանկում տեղ չեն գտել ոչ լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը, ոչ էլ լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:
Պատահական չէ, որ այսօր խիստ վատ տրամադրությամբ Սպորտի նախարարությունում է հայտնվել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ բացատրություն պահանջել իրեն հարազատ ձեւերով եւ եղանակներով: Ըստ նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների Հայրապետյանը փորձել է հասկանալ, թե ում հրահանգն է կատարում Յուրի Վարդանյանը եւ պահանջել է ֆուտբոլիստներից մեկի անունն ընդգրկել լավագույն տասնյակում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում