ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան նամակը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին կուսակցության ներսում դեռևս չի քննարկվել, բայց այն, որ նոր հարթակ է բացվում քննարկումների համար, դա արդեն դրական է: ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգության» անդամ Ռուբեն Հակոբյանը:
«Ինչքանով այդ ամենը կնպաստեն իրավիճակի լարվածության թուլացմանը և ինչ արդյունքեր կտան, ընթացքը ցույց կտա»,- նշեց Ռուբեն Հակոբյանը: