Երեկ տեղի է ունեցել ՀԱՕԿ քարտուղար, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանի հարսանեկան արարողությունը:
Համացանցում լուրեր էին տարածվել, թե Ռոստոմյանի հարսանեկան քավորը ԲՀԿ առաջնորդ, օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն է եղել, ով սակայն հարսանեկան արարողությանը ներկա է եղել 15-20 րոպե միայն:
«Իմ հարսանիքի քավորը իմ լավ ընկեր, բժիշկ պրակտոլոգ Տիգրան Բաղդասարյանն է»,- asekose.am-ի հետ զրույցում նշեց ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը` անդրադառնալով համացանցում տարածված լուրերին:
«Երբեմն այնպիսի լուրեր են տարածվում, որոնք զավեշտ են, ոչ թե լուր, այդ թվում նաև իմ հարսանեկան արարողության մասին տարածված լուրերը»,- նշեց Ռոստոմյանը:
Հարցին, թե նրա կարծիքով ինչն է հիմք հանդիսացել նման լուրի համար, ՀԱՕԿ քարտուղարը շեշտեց, որ զլմ-ների «մտքի թռիչք»ը երբեմն անհասկանալի է լինում, միակ հիմքը թերևս Գագիկ Ծառուկյանի` ՀԱՕԿ նախագահ լինեն է: