Նոյեմբերի 23-ին Մոսկվայի Կրեմլում տեղի ունեցավ «Ծովից ծով» միջազգային մրցույթը, որտեղ աշխարհի տարբեր անկյուններից հավաքվել էին հայ երաժիշտներ և երաժշտական խմբեր: Իր ֆորմատի մեջ եզակի այս փառատոնին որպես Հայաստանի ներկայացուցիչ հանդես եկավ Նաիրի ռոք խումբը իր «Ջան է հավատ, ջան ըլնի» երգով:Խումբը արդեն բավականին հայտնի է հայ երաժշտասեր հասարակությանը: Մենք հարցազրույց անցկացրինք խմբի ղեկավար, վոկալիստ Արտաշ Դարբինյանի հետ, ով կիսվեց խմբի հետագա գործունեության մասին:
-Ողջույն Արտաշ: Արդեն համացանցում խոսում են այն մասին, որ դեկտեմբերի 26 –ին
Նաիրի ռոք խմբի նախաձեռնությամբ տեղի է ունենալու համերգ, որի ամբողջ հասույթը ուղղվելու է բարեգործության: Կմանրասմանե ՞ք:
-Ողջույն: Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հայ ունկընդիրներին, որոնց աջակցությամբ մենք մեկ ամիս առաջ ներկայացրեցինք Հայաստանը «Ծովից ծով» միջազգային մրցույթում: Մենք չենք բավարարվելու ձեռք բերածով և փորձելու ենք հանրությանը ներկայանալ ավելի լայնամասշտաբ պրոյեկտներով և նախաձեռնություններով: Ցանկանում եմ ձեզ տեղկացնել նաև, որ ես դասվանդում եմ Ղազարոս Սարյանի անվան թիվ 3-րդ երաժշտական դպրոցում, որտեղ հիմնադրել եմ Հայաստանում առաջին ռոք երաժշտության դասվանդման բաժինը: Բայց, ցավոք, այսօր կանգնած ենք տեխնիկական խնդիրների առաջ, աշակերտները շատ են, մեծ հետաքրքրությւոն կա, բայց չունենք համապատասխան երաժշտական տեխնիկա և այլ օժանդակ միջոցներ:
Ինչպես նշեցիք, դեկտմեբերի 26-ին Ուլիխանյան ակումբում տեղի է ունենալու բարեգործական մեծ համարգ, որին մասնակցություն են ունենալու Հայաստանյան տարբեր ռոք խմբեր`Elips-ը, Voodoo Rock band-ը, Like In Syberia-ն և այլոք: Համերգի ամբողջը հասույթը ուղվելու է ռոք երաժշտության բաժնի համար երաժշտական տեխնիկա ձեռք բերելուն և աջակցելու ռոք երաժշտության տրածմանը:
-Իսկ ի՞նչ համերգային ծրագիր եք նախապատրաստել, աշակերտները հնարավորություն ունենալու՞ են դուրս գալ բեմ:
-Համերգային ծրագրում մենք և մյուս խմբերը ներկայացնելու ենք մեր սեփական գործերը, որոնք արդեն հասցրել են սիրվել երկրպագուների կողմից: Այս համերգում ավելի շատ մենք ենք նվագելու աշակերտների համար, ոչ թե աշակերտները մեզ համար (ծիծաղում է), բայց կարծում եմ համերգի ընթացքում աշակերտներից մի քանիսը հնարավորություն կունենան բեմ բարձրանալու և ցույց տալու իրենց կարողությունները:
- Իսկ Նաիրի ռոք խումբը ի ՞ նչ ծրագրեր ունի ապագայի հետ կապված: Կարո՞ղ եք ներկայացնել:
-Թույլ տվեք շատ խաղաքարտեր չբացել, միայն եզրափակվենք հետևյալով, բացի նոր երգեր ձայանագրելուց ու անկումբային համերգներից, մենք մեծ նախագիծ ենք սկսել եղեռնի զոհերի 100-րդ ամյակի կապակցությամբ:
Հարցազրույցը` Վիգեն Վանյանի