▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոմանտիկ ամուսնությունից հետո կրկին ռեալիստական մոտեցումներ ֆինանսական շուկայում

Ֆինանսիստ, երաժշտական ձևավորող Հայկ Գասպարյանը վերջերս լքել է ամուրիների բանակը:

Հայկի և նրա ընտրյալի՝ Լիդա Լևոնյանի  ռոմանտիկ պսակադրությունը տեղի է ունեցել Սևանում՝ որի թերակղզում գտնվող եկեղեցի հարսն ու փեսան՝արարողությանը հասել են «հարսանեկան» նավով:

Հիշեցնենք, որ իր ֆինանսական կազմակերպության /www.arminvest.info/միջոցով  Հայկ Գասպարյանը հարյուրավոր երիտասարդների համար բացահայտում է դրամական շուկայում ճիշտ կողմնորոշվելու և ֆինանսները անթերի կառավարելու արվեստը:

Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման ժամանակ Հայկ Գասպարյանի խոսքերը՝ «10 հազար դոլար ներդրեցի, աշխատում եմ մի քանի րոպե և շատ լավ վաստակում եմ», ոմանց  համար ռոմանտիկայի ժանրից էին, սակայն Հայկը շատերին տարհամոզեց և սովորեցրեց ռեալիզմով մոտենալ նույնիսկ ամենառոմանտիկ ու անիրականալի թվացող գործերին: 

Ի դեպ, մոտ ապագայում Asekose.am-ը Հայկ Գասպարյանի հետ ներկայացնելու է նոր շարք բոլոր նրանց համար, ովքեր կարիք ունեն  ֆինանսական ոլորտի մասին լուրջ, սրտացավ ու պրոֆեսիոնալ խորհուրդների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее