▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոման Բաբայանը արժանացել է ՏԵՖԻ մրցանակի՝ «Քաղաքական-հասարակական թոք շոուի» լավագույն հաղորդավար անվանակարգում

Հայազգի հեռուստալրագրող Ռոման Բաբայանը  հաղթել է ՏԷՖԻ-2017 մրցանակաբաշխությունում՝ «Քաղաքական-հասարակական թոք շոուի» անվանակարգում։ Հիշեցնենք, որ Ռոման Բաբայանը վարում է «Ընտրության իրավունք» թոք-շոուն:  Նույն անվանակարգուն մրցանակի են արժանացել Օլգա Սկաբեևան և Եվգենի Պոպովը («60 րոպե»):

«Այն տեղեկատվական դպրոցը, որ ես անցել եմ, ինձ հնարավորություն է տվել լինելու այն բոլոր վայրերում, որի մասին մենք այսօր պատմում ենք», - ասել է Բաբայանը՝ իր արձանիկն ընդունելիս:

Հիշեցնենք, որ «Հումորային լավագույն ծրագիր/շոու» անվանակարգում ՏԷՖԻ է արժանացել Comedy Club-ը:

«Մենք ձեզ դուր ենք եկել` ինչ-որ բան այն չէ, պետք է փոխենք»,- կատակել է պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը`  արձանիկը ստանալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее