Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տնօրեն Վիկտոր Սողոմոնյանը առաջին անգամ է լսում, որ Սեդրակ Քոչարյանը Երևանի ավագանու ընտրություններում կարող է գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը: Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասել է Վիկտոր Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ մամուլում հրապարակում կար, թե Ռ. Քոչարյանի ավագ որդին կգլխավորի ԲՀԿ ցուցակը: