▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի դեկտեմբերի 1-ին

 

 

 

««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի դեկտեմբերի 1- ին, խորհրդարանական ընտրու­թյուններից ընդամենը մեկ շա­բաթ առաջ: 


Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բավարարել էր գլխավոր դատախազու­թյան բողոքը և Քոչարյանի խա­փանման միջոցը կալանք ընտ­րելու հարցի քննությունն ուղար­կել Վերաքննիչ դատարան: 

Դա­տախազությունը պահանջում էր, որ Վճռաբեկ դատարանը բե­կանի Վերաքննիչ դատարանի որոշումը և ուժի մեջ թողնի առաջին ատյանի դատարանի կողմից հուլիսի 27-ին կայացված որոշումը, որով 1998-2008թթ. ՀՀ  նախագահի պաշտոնը զբաղեց­րած Ռոբերտ Քոչարյանի նկատ­մամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Վերաքննիչ դատարանը երեկ սկսեց այս գործի քննությունը, որի տրամա­բանական ավարտին ականատես կլինենք դեկտեմբերի 1-ին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее