««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի տիկինը՝ Ռիտա Սարգսյանը, վերջերս իր ընկերուհուն՝ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, հերթական անգամ այցելելիս ձեռքի հետ «նախատել է» գյուղատնտեսության նախարարությանը։ Ինչպես հայտնի է՝ շատ նախարարություններ տեղակայված են կառավարության 3 մասնաշենքի տարբեր հարկերում։
Ծառայողական մուտքից մինչև «նախարարական վերելակներ» տանող կարմիր գորգով պատված ճանապարհն անցնում է գյուղատնտեսության նախարարության մասնաբաժնի տարածքով։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով երբ Ռիտա Սարգսյանը տեսել է կեղտի մեջ կորած գորգը, հատուկ նկատողություն է արել պատասխանատուներին։ Բայց քանի որ այցելությունը շաբաթ օրով է եղել, պատասխանատուներն արդարացել են, թե ոչ աշխատանքային օր է, հավաքարարները չեն եկել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լուսանկարը՝ Bravo.am-ի