▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիհաննայի ծննդյան տարեդարձի լուսանկարները

Օրեր առաջ երգչուհի Ռիհաննան տոնել է իր ծննդյան 27-րդ տարեդարձը, որին ներկա են գտնվել երգչուհու հարազատները և մի շարք հայտնի աստղեր՝ Բեյոնսեն, Փերիս Հիլթոնը և այլք: Ծննդյան հյուրերից, թերևս, ամենից շատ ուշադրություն է գրավել դերասան Լեոնարդո Դի Կապրիոն՝ չնայած նրան, որ դերասանն անընդհատ փորձել է թաքնվել գլխարկի տակ: Ըստ որոշ տեղեկությունների՝ հենց նա էլ կազմակերպել է խնջույքը: Ըստ ականատեսների՝ Ռիհաննան և Լեոնարդոն երեկոյի ընթացքում անգամ չեն փորձել թաքցնել իրենց սիրային հարաբերությունները, որոնց մասին արդեն մի քանի ամիս է, ինչ խոսակցություններ են պտտվում. նրանք անընդհատ համբուրվել և պարել են միմյանց հետ: Ստորև ներկայացնում ենք Ռիհաննայի ծննդյան տարեդարձից որոշ լուսանկարներ:

Կարդացեք նաև՝ Ռիհաննան Լեոնարդո Դի Կապրիոյին փոխարինել է նրա ընկերոջով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее