▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիչարդ Հովհաննիսյանի քառասնօրեքի հոգեհանգիստը՝ օգոստոսի 20-ին

Հանուն Ռիչարդ եւ Վարդիթեր Հովհաննիսյանների գերդաստանի՝ մեր սրտանց շնորհակալությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս դժվարին շաբաթների ընթացքում ոգու ուժ, մաքուր խիղճ ու ճշմարիտ ուղի գտան անկեղծորեն կիսվելու Հայրիկի կյանքին ու կորստյանը նվիրված ցավակցական խոսք ու գիրով։

Ամենայն Հայոց Կաթողիկոսից ու Մեծի տանն Կիլիկիո վեհապետից մինչեւ Հայաստանի Հանրապետության երկու նախկին նախագահ եւ արտգործնախարար, մեկ նախկին վարչապետ և պաշտպանության նախարար, պատգամավորներ, համայնքապետեր և Սփյուռքի հանձնակատար, ինչպեսեւ Արցախի մեկ նախկին նախագահ եւ գործող արտգործնախարար, դեսպաններ և դիվանագետներ, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահից, հայաստանյան ու սփյուռքահայ հարյուրավոր հաստատությունների ղեկավարներից ու մտավորականներից մինչեւ հազարավոր շարքային քաղաքացիներ, աշխարհասփյուռ հայրենակիցներ՝ խորապես երախտապարտ ենք Ձեր զորակցության արտահայտությունների համար։

Հայրիկի՝ Հայաստանի Հանրապետության ակադեմիկոս, Կալիֆորնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիր վարիչ, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի քառասնօրեքի հոգեհանգստյան կարգը կկատարվի կիրակի՝ օգոստոսի 20-ին, ժամը 13։00-ին՝ հավարտ Սբ․ Պատարագի, Երեւանի Սբ. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում։

Վասն հավատո եւ հայրենյաց՝ նրա ողջ կյանքով կերտած՝ ազգային եւ համամարդկային կենդանի ժառանգությունը հարգողները սիրով հրավիրվում են։

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան 1 օգոստոսի 2023 Երեւան

Դիտեք նաև՝

 

 

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее