Ինչեր ասես, որ չեն անի լրատվամիջոցներն ու լրագրողները ռեյտինգի համար` նույնիսկ պատրաստ են կանիբալիզմի:
Հոլադական հեռուստաշոուներից մեկի հաղորդավարներ Դենիս Ստորմն ու Վալերիո Զենոն, օրինակ, բառիս բուն իմաստով` իրար միս են կերել BNN հեռուստաալիքի ուղիղ եթերում: Հաղորդումից առաջ նրանք մի փոքր վիրահատության են ենթարկվել` ամեն մեկի մարմից հեացնելով մսի փոքր կտոր, որոնք խոհարարը տապակել է, ավելացրել տարբեր համեմունքներ:
Համտեսումը տեղի է ունեցել մոմերով զարդարված սեղանի շուրջ:
Լրագրողները հրաժարվել են նկարագրել միմյանց մսի համար, սակայն նշել են, որ այն ոչնչով չի առանձնանում ու տարբերվում մնացած մսամթերքից:
Նշենք, որ հաղորդումը երկու տարվա վաղեմություն ունի: