▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռեյտինգացուցակի ու ռեյտինգացավի մասին

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայկական կայքերի ռեյտինգացուցակի ու ռեյտինգացավի մասին առիթներ ունեցել ենք խոսել:

Բոլորովին վերջերս գրեցինք այն մասին, թե ինչու և ինչպես է ՀՀԿ-ամերձ կորած կայքերից մեկը իրեն համապատասխան անհայտ  ու ոչինչ չասող անվամբ կազմակերպության անունից ամեն ամիս տարածում հայկական լրատվական  կայքերի վարկանիշային աղյուսակը՝ հույս ունենալով, որ դրանք ստացողներն այն հալած յուղի պես են ընդունում: 

Բնականաբար, այդպես չէ ու հասարակ ուսումնասիրությունը ՍիմիլարՎեբ կայքում պարզում է այն հնարավոր մեխանիզմները, որոնք կիրառում են  այցելությունների թվով հպարտացող, դրանք, սակայն,  զարտուղի ճանապարհով ստացող  ու դրանց մասին հատուկ հրապարակումներ պատրաստող  կայքերը:

Անուններ չենք ուզում նշել, սակայն հույս ունենք, որ , ի վերջո, վերոհիշյալներն ու դրանց տերերը  կսկսեն  մի քիչ լուրջ վերաբերվել ոչ միայն ռեյտինգներին, այլև լրատվական դաշտին ու նաև հենց իրենց՝ եթե ունեն լրջության կարող լինելու  այդ աստիճանը:

Ուսումնասիրեք ՍիմիլարՎեբ-ում կայքերի այցելությունների աղբյուրներն ու կհասկանաք, որ 95 և ավելի տոկոս սոցցանցերից ստացվող թրաֆիկը ոչ միայն լուրջ չէ, այլև կասկածելի, մանավանդ՝  համացանցում վիրուսային նյութերի տարածման զավեշտալի առկայությամբ, որոնց հասցեատերերն ուսումնասիրելն ու բացահայտելը մեկ այլ թեմա է: 

Համեմատեք ՍիմիլարՎեբ-ի ամսական հաշվետվության մասին հայկական տխրահռչակ կազմակերպության թույլիկ ու ծույլ  վերլուծության  աղյուսակում , ասենք, 5-րդ և 9-րդ համարի համարի դիրքերը  բուն ՍիմիլարՎեբ կայքում նրանց  դիրքային ցուցանիշի հետ   ու նույնիսկ այդտեղ կգտնեք սխալ, սուտ, տարբերություն...

Ամենակարևորը՝ լուրջ մի վերաբերեք և հասկացեք, որ կեղծիքն ուշ թե շուտ բացահայտվում է:

Եթե կարող եք՝ ունեցեք իսկական, հավատարիմ ու անկեղծ ընթերցողներ: 

Իսկ ռեյտինգացավով տառապողները լավ կլինի հիշեն, որ կեղծ թվերով ու ռեյտինգային սխալ ու կիսատ-պռատ ցուցակներով միայն ձեր տերերին կարող եք խաբել ու կուսակցական հովանավորներին, եթե, իհարկե , նրանք էլ մասնակից չեն այս ամենին... 

Առայժմ այսքանը...

 

Հեղինակ՝ 

Ա.Մաթևոսյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее