▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Reddit կայքի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել դստեր համար գնված հայկական գորգը

 

Reddit ու Initialized Capital կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում հրապարակել է դստեր՝ Օլիմպիայի լուսանկարը։ Լուսանկարին կից Ալեքսիս Օհանյանը գրել է նաև դրանում պատկերված հայկական գորգի մասին:

«Հայկական է (Ես գորգի մասին եմ, որը դստերս՝ Օլիմպիայի համար գնել եմ Հայաստան կատարած վերջին այցելությանս ժամանակ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս գորգը գործված է այն ոճով, որով գորգեր էին արտադրում Արևմտյան Հայաստանի այն տեղանքում, որտեղ ծնվել է իմ տատիկը։ Նրա ընտանիքը շատ քիչ բան է պահպանել ցեղասպանությունից հետո, այնպես որ սա նոր-հին ընտանիքի ժառանգությունն է)»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Ալեքսիս Օհանյանն ամուսանցած է աշխարհի երկրորդ ռակետ Սերենա Ուիլյամսի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее