▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՌԴ հայտնի սուպերմարկետների ցանցերը զգուշացրել են հայ գործարարներին, որ իրենց ապրանքն այլևս չեն վերցնելու»

«Տեղեկություններ ունեմ, որ Ռուսաստանն առհասարակ մտադիր է սահմանափակել Հայաստանից կոնյակի արտահանումը, քանի որ ՌԴ-ն ունի կոնյակի արտադրություն։

Այսինքն հայկական կոնյակի ներմուծման սահմանափակումը կարող է լինել հենց այն առաջին սանկցիաներից մեկը, որը ՌԴ-ն կարող է կիրառել մեր նկատմամբ»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գործատուների միության նախկին նախագահ Գագիկ Մակարյանը։

«Ինչու հենց կոնյակը, քանի որ կոնյակը Հայաստանի արտահանման ապրանքների առաջին 5-յակում է։ Այսինքն, կոնյակի արտահանման ծավալներն էական են։ Հաջորդ քայլը կարող է լինել հանքարդյունաբերական ապրանքների սահմանափակումը»։ Նա ընդգծել է, որ մասնավոր համագործակցության ոլորտում ևս կարող են խնդիրներ առաջանալ։ «Տեղեկություններ ունեմ, որ ռուսական շուկայում գործող հայտնի սուպերմարկետների ցանցերը զգուշացրել են մեր գործարարներին, որ ապրանք իրենցից չեն ձեռք բերելու, սառեցնելու են համագործակցությունը։ Այսինքն, արդեն չեն թաքցնում, որ նման հրահանգներ ունեն ու սկսել են խնդիրներ ստեղծել մեր տնտեսվարողների համար»,- ասել է Մակարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее