▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը և ևս մեկ հայ ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել են

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը մահացել է Կոստրոմայի մարզում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետևանքով:

 

 

 

 

 

 

 

 

 

Mash-ի փոխանցմամբ, «ՀելիպորտՄոսկվա» համալիրին պատկանող AS 350 B3 ուղղաթիռը  առանց թույլտվության էր թռչում:

Ըստ տվյալների, ուղղաթիռն ընկել է Վոնիշեվո գյուղի մոտ:

«Օդանավում 4 մարդ կար, այդ թվում դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը: Բոլորը մահացել են»,- ասվում է հաղորդագրությունում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդ որում, «112» ալիքը հաղորդում է, որ մահացածները երեքն են:

«Բացի Կարապետյանից, դա օդաչու Միխնովն է և տեղացի Արեգ Հարությունյանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее