Երգիչ Ռազմիկ Ամյանի «Վայ-վայ» երգը ( երաժշտությունը՝ Ռիչարդ Մադլենյանի, խոսքերը՝ Մանե Հակոբյանի), որ թողարկվել է 2011-ին, այս անգամ պատճենել է աշգաբադցի մի երիտասարդ կատարող:
Աշգաբադցի երգիչը՝ Նազիր Խաբիբովը, երգի վերնագիրը թողել է նույնը՝ «Վայ-վայ»։ Տեսահոլովակն արդեն աշգաբադցի երգչի youtube-յան էջում է:
Թեմային անդրադառնալով` tert.am-ը զրուցել է Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմեն Մովսիսյանի հետ, որ գոյություն ունի երգի նաև վրացական տարբերակը:
Արմեն Մովսիսյանը միաժամանակ նշել է, որ իրենք շատ բացասականորեն տրամադրված չեն երևույթի նկատմամբ ու այն գնահատում են նորմալ: Այնուամենայնիվ, նա նշեց, որ քայլեր անել պատրաստվում են:
Դեռևս տարվա սկզբին Ռազմիկ Ամյանի «Վայ-վայ» երգը պատճենվել էր ադրբեջանցի երգիչներ Ֆարիդ Դադաշովի և Ալի Ալիևի կողմից:
«Եթե ադրբեջանցիների դեպքում մենք ինքներս yօutube-ից հանեցինք տեսահոլովակը, ապա աշգաբադցու դեպքում, կխնդրենք, որ իրենք իրենց ձեռքով հանեն երգը»,- նշել է Արմեն Մովսիսյանը: