▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռայմոնդ Պաուլս. «Նոր ալիք» մրցույթն իրեն սպառել է»

«Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» մրցույթը, որն ամեն տարի անցկացվում է Յուրմալա քաղաքում, իրեն սպառել է»,-  այս կարծիքին է լատվիացի հայտնի կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը: Ավելի վաղ նա լրագրողներին հայտնել էր, որ այլևս չի մասնակցելու մրցույթի կազմակերպչական աշխատանքներին և ոչ լինելու է ժյուրիի անդամ: Այս մասին հաղորդում է «Տելեգրաֆ»-ը:

Հիշեցնենք, որ «Նոր ալիք» մրցույթի գաղափարը, որը նմանը չուներ Ռուսաստանի և ԱՊՀ տարածքում, ծնվել է Իգոր Կրուտոյի և Ռայմոնդ Պաուլսի մոտ 2002թ-ին: Այդուհետ յուրաքանչյուր տարի մրցույթն անցկացվել է Յուրմալա քաղաքում: «Նոր ալիք»-ի նպատակը երիտասարդ նոր տաղանդների հայտնաբերումն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее