«Եթե շրջապատում մարդիկ չլինեին, չմիջամտեին, ես այսօր այս հարցազրույցին արժանի չէի դառնա... Փառք Աստծո, այդ մարդկանց միջամտության շնորհիվ փամփուշտը, կապարը քսվել է գլխիս, վնասվածք պատճառել, բայց գլխիս մեջ չի հայտնվել, Աստված խնայած է ինձ... Կրակելով չբավարարվեցավ, ապակյա ժամացույցը վերցուց, ուզեց գլխիս խփել, ձեռքիս կպավ, պատռվեց»,-«Ժամանակի հետ զրույցում երեկ ասաց սփյուռքահայ գործարար 65-ամյա Օսեբ Մարկարյանը, որի գլխի ուղղությամբ փետրվարի 6-ի գիշերը կրակել էր նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին՝ Մհեր Պետրոսյանը:
Օսեբ Մարկարյանը մեզ պատմեց, որ ինքը Ռաֆիկ Պետրոսյանի դստեր կնքահայրն է: Տուժողն ասաց, որ Մհեր Պետրոսյանի արածն իր համար անակնկալ չէր. «Ինքն ասել էր նախօրոք, որ կսպանեմ քեզ»:
Ուշագրավ այլ նյութեր «Ժամանակ» թերթում