«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարկում այսօր հայտարարել է, որ եթե կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հարմար գտնի, կպատասխանի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի հայտարարությանը: Ր. Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ինքը մեկնաբանում է միայն Սերժ Սարգսյանի հայտարարությունները:
«Թող ոչ մեկը իմ խոսքը չխեղաթյուրի իր մանր շահի համար: Մեր առաջարկը ևս մնում է ուժի մեջ»,-նշել է «Ժառանգության» առաջնորդը: