Րաֆֆի Հովհաննիսյանին շատ ծանր օրեր են սպասվում: Դա ՀԱԿ-ի կողմնակիցների, ԲՀԿ-ի, Դաշնակցության և ընդդիմադիր դաշտում լիդերության հայտ ներկայացրած այլ ուժերի հետ պայքարի օրերն են: Այսօր նրան ընդդիմախոսում են միայն իշխանական թևի ներկայացուցիչները: Էն մնացած ուժերը դեռ սպասում են: Բայց դե ժառանգականների՝ «ազատ շնչելու» ժամանակի լիմիտները սպառվում են: Շուտով իրանք էլ կհայտնվեն անցած տարիների ընթացքում մշակված և լաաավ հղկված մոնղոլ-թաթարախառն քֆրտոցի տակ ու էն ժամանակ կարոտով կհիշեն իշխանությունների դեմ քաղաքակիրթ պայքարի այս օրերը:
Չեմ չարախնդում, կանխագուշակում եմ...
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառումը
Ֆեյսբուք