«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի համար իշխանությունները բավական ուշագրավ պաշտոն են առաջարկել՝ գլխավորել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը: Նման առաջարկ հնչել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ նախօրեին ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ ի թիվս այլ առաջարկների՝ ԱԺ նախագահն էլ իր կողմից նշել է, որ կա հնարավորություն, որ Ր. Հովհաննիսյանը գլխավորի այդ հանձնաժողովը: Սակայն «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը միանշանակ պատասխան չի տվել՝ ասելով, որ ԱԺ-ն անկախ մարմին է, և այնտեղ տեղի ունեցող գործընթացները որևէ կապ չունեն Ր. Հովհաննիսյանի՝ հրապարակում կատարելիք քայլերի հետ: Ասել է թե՝ նրբորեն մերժել է այդ առաջարկը:
Րաֆֆի Հովհաննիսյանին պաշտոն են առաջարկել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet